Պրոֆեսոր Հ. Բակունցի տեղեկատվական մասնագիտական կայքէջ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ

"Собеседник Армении", № 2, հունվար 2013, Էջ 18-19. Ինսուլտ. ինչպես հակազդել հարվածին

Ինսուլտը (stroke, ուղեղային կաթված) դա ուղեղային արյան շրջանառության սուր խանգարում է, գլխուղեղի անոթներից մեկի պատռումը, սեղմումը կամ խցանումը: Որպես հետևանք կարող է լինել  գիտակցության, շարժումների, խոսքի, կլման, շնչառության, սրտային գործունեության և այլ կենսական կարևոր գործառույթների կորուստը... կարդալ ավելին

“Новое время”, № 2285 7 մայիս, 2013: Կարգավորված բուժման դեպքում ինսուլտի բոլոր ձևերը բուժելի են

ԱՄԿ-ի տվյալներով սրտի և օնկոլոգիական հիվանդություններից հետո ինսուլտը մահացելիության պատճառների շրջանակում զբաղեցնում է երրորդ տեղը: Զարգացած երկրներում ինսուլտների միջին թիվը կազմում է տարեկան մոտ 2500 դեպք 1 մլն. բնակչության դեպքում: Ինսուլտը մեծահասակ բնակչության հաշմանդամության հիմնական պատճառներից մեկն է, քանի որ անգամ որակավորված օգնության դեպքում ինսուլտ կրած հիվանդի մոտ հաճախ նկատվում է հիվանդության սուր շրջանում կորցրած գործառույթների ոչ լիարժեք վերականգնում: Ենթադրվում է, որ  2050 թվականին ինսուլտների թիվն ամբողջ աշխարհում կավելանա 50 %-ով: Ինսուլտով հիվանդների բուժման իր հարուստ գիտական և գործնական փորձով կիսվում է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, <<Նաիրի>> բժշկական կենտրոնի նյարդաբանական կլինիկայի ղեկավար, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անգիոնյարդաբանության ամբիոնի վարիչ  Հենրի Բակունցը... կարդալ ավելին

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, 21.04.2009: Երևանը՝ նաև մշակույթի և գիտության մայրաքաղաք

Համաշխարհային տնտեսական ճգնաժամին ոչ միայն հնարավոր է դիմակայել, այլև խնդիրները հաղթահարելով՝ ապահովել լուրջ առաջընթաց: Նման տեսակետ հայտնեց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգոր Վահանյանը, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրի Բակունցի հետ երեկ հրավիրած ասուլիսում: Նրանք Երևանի ավագանու ընտրություններում <<Օրինաց Երկիր>> կուսակցության ցուցակում հանդես են գալիս երկրորդ և երրորդ համարների ներքո... կարդալ ավելին

«Հայոց աշխարհ» օրաթերթ, երեքշաբթի, 21 ապրիլի, 2009 #73/2873: Շախմատի մրցաշարին ծանրորդ չեն ուղարկում

«Հայացք» ակումբի երեկվա հյուրերն էին Երեւանի ավագանու ընտրություններում ՕԵԿ-ի համամասնական ընտրացուցակում 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցնող թեկնածուներ՝ բժշկական գիտությունների դոկտոր ՀԵՆՐԻ ԲԱԿՈՒՆՑՆ ու տնտեսագիտության դոկտոր ԳՐԻԳՈՐԻ ՎԱՀԱՆՅԱՆԸ:
Հ.Բակունցը արդեն 35 տարի է, ինչ աշխատում է առողջապահության ոլորտում, սակայն կարծում է, որ Երեւանի ավագանու խորհրդում աշխատանքը իրեն նոր հնարավորություն կտա բարձրաձայնել առողջապահության համակարգում կուտակված խնդիրների մասին... կարդալ ավելին

«ԱՌԱՎՈՏ» օրաթերթ, 96/3453/22 մայիսի 2009; «Միասնական մոտեցումը կարող է ազգն այս վիճակից հանել»

Վստահ է Օրինաց Երկիր կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համարը՝ բժծկագիտության դոկտոր, պրոֆեսոր Հենրի Բակունցը... կարդալ ավելին

«Իրավունք» թիվ  30 ապրիլի 24-27 2009 թ.: Նախարար Քուշքյանը չի խանդում բժիշկ Բակունցին

Մայրաքաղաքի ավագանում առողջապահության ոլորտին վերաբերող ի՞նչ խնդիրներ եք առաջնահերթ բարձրացնելու։ Արդյո՞ք Դուք էլ Հարություն Քուշկյանի օրինակին հետևելով մտադիր եք «բուժել Երևանի սիրտը»։ Ձեր գործընկեր նախարարը արդյո՞ք խանդով չի վերաբերվում այն հանգամանքին, որ ընտրություններում մրցում եք նրա հետ։
Ներկայումս առողջապահությունը Հայաստանում ապրում է ծանր ժամանակաշրջան և գործում է ոչ լիարժեք արդյունավետությամբ, որը հիմնականում կապված է օրենսդրական դաշտի բացակայության և համակարգի ոչ բավարար կառավարման հետ։ Ընդունվել են չմտածված կամային որոշումներ, օրինակ եթե համարենք, խոշոր հիվանդանոցների և այլ բուժհաստատությունների սեփականաշնորհումը  պրոգրեսիվ և ժամանակակից որոշում է, բայց այն իրեն չարդարացրեց բնակչության բացարձակ անվճարունակ լինելու պատճառով և հանրապետությունում բժշկական ապահովագրության սկզբունքների բացակայության պայմաններում... կարդալ ավելին

Copyright © 2014, Հ.Հ. Բակունց
Պրոֆեսոր Հ. Բակունցի տեղեկատվական մասնագիտական կայքէջ