Պրոֆեսոր Հ. Բակունցի տեղեկատվական մասնագիտական կայքէջ

Բակունց Հենրի Հովսեփի նյարդաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի անգիոնևրոլոգիայի ամբիոնի վարիչ, “Նաիրի” բժշկական կենտրոնի անգիոնևրոլոգիայի կլինիկայի ղեկավար: Նյարդաբանների Համաշխարհային Ֆեդերացիայի (WFN), “Stroke” Համաշխարհային Կազմակերպության (WSO), Նյարդաբանական Գիտությունների Եվրոպական Ֆեդերացիայի (EFNS) անդամ:

1977 թ-ից Հայաստանում անգիոնևրոլոգիական ծառայության ղեկավար:
1990 թ. ավարտել է դոկտորանտուրան Ռուսաստանի Պետական Բժշկական Համալսարանի “Նևրոլոգիայի և Նեյրովիրաբուժության” ամբիոնում:

Նրա ղեկավարությամբ առաջին անգամ հանրապետությունում ստեղծվել է անգիոնևրոլոգիայի կլինիկա նեյրոռեանիմացիոն ծառայությամբ, նեյրոդետոքսիկացիայի բաժանմունքով և անգիոնևրոլոգիայի ամբիոնը:
Բազմաթիվ տպագիր նյութերի, հայտնագործությունների, ուղեղանոթային հիվանդությունների և ինսուլտի խնդրի վերաբերյալ նոր մշակումների կլինիկական պրակտիկա ներդրումների հեղինակ է: Առողջապահության և ժամանակակից բժշկության ոլորտում  մեծ ներդրման համար ընտրվել է Միջազգային Կենսագրական Կենտրոնի անդամ (IBC, Cambridge, England):

Պրոֆեսոր Հ. Հ. Բակունցի գիտական հետաքրքրությունների հիմնական ուղղություններն են հանդիսանում արտաքին և ներքին գործոնները ուղեղային արյան շրջանառության խանգարումների ախտածագման մեջ, օրգանիզմի հոմեոստազի վիճակը տարբեր մակարդակներում ուղեղային արյան շրջանառության խանգարումների ժամանակ,  ինսուլտների ժամանակ ախտաբանական պրոցեսի օբյեկտիվացման առավևլ ինֆորմատիվ հոմեոստատիկ ցուցանիշների հաշվարկման ծրագրի մշակումը, ուղեղանոթային անբավարարության զարգացման վաղ ձևերի կանխատեսումը, ինսուլտի տարբեր ձեևրի կանխարգելման և և բուժման մարտավարությունը:

Բազմամյա հետազոտությունները հնարավորություն են տվել նրան առաջին անգամ ձևակերպել ընդհանուր օղակի մասին կոնցեպտը ուղեղային արյան շրջանառության մեխանիզմներում, կապված բջջային ընկալունակության շեղման կամ խանգարման հետ, ինչը ի վերջո բերում է ուղեղայի դիսցիրկուլյացիայի օջախի զարգացմանը, ինչպես նաև նյարդաիմունաներզատական համակարգի ինտեգրալ դերի և նշանակության կարևորումը ինսուլտների ախտածագման մեջ:

 

ԿԱՊ

Tel: (+374 91) 427 789, (+374 98) 400 444,
       (+374 10) 53 77 82

Е-mail: bakunts@mail.ru

Skype: henry.bakunts


Copyright © 2014-2016, Հ.Հ. Բակունց
Պրոֆեսոր Հ. Բակունցի տեղեկատվական մասնագիտական կայքէջ