Պրոֆեսոր Հ. Բակունցի տեղեկատվական մասնագիտական կայքէջ

Ուղեղային կաթվածի էնդոգեն գործոնները

Մենագրության հիմքում ընկած են հեղինակի բազմամյա հետազոտությունները, որոնք թույլ են տվել նրան առաջին անգամ կլինիկական պայմաններում անց կացնել բազմաթիվ էնդոգեն պրոցեսների բազմագործոն քննություն, որոնք էական են ուղեղային արյան շրջանռության խանգարումների ախտածագման մեջ և բնութագրում են օրգանիզմի հոմեոստազի խանգարման աստիճանը տարբեր մակարդակներում: Տարված հետազոտությունների արդյունքները ցուցադրել են իմունային, ճարպային, մակարդիչ և միկրոցիրկուլյատոր հոմեոստազի բարդ և բազմակողմանի բնույթը ուղեղային արյան շրջանառության ժամանակ, որոնց ցուցանիշները օժտված լինելով բարձր տեղեկատվական նշանակությամբ սերտորեն կապված են միմյանց հետ: Հայտնաբերված և նկարագրված են մի շարք օրինաչափություններ, որոնք բավականին կարևոր են ինսուլտի ձևավորման և զարգացման ընթացքի որոշման մեջ, սկսած ուղեղանոթային պաթոլոգիայի “կետային կուտակման” պրոցեսներից: Հեղինակը հատուկ ուշադրություն է դարձնում իմունային, նյարդաներզատական դիսֆունկցիաների  անալիզի մասին տվյալների (սեփական և գրականության) ընդհանրեցմանը, որոնք վկայում են նյարդաիմունաներզատական ցանցի ինտեգրալ դերի և նշանակության մասին, ինսուլտների ժամանակ զարգացող բարդ փողկապակցված և միմիանցով պայմանավորված պաթոֆիզիոլոգիական պրոցեսներ ընթացքում, ինչը հնարավորություն է տվել լայնացնել ժամանակակից պատկերացումները նյարդային, իմունային և էնդոկրին համակարգերի միջև կապի առկայության մասին: Մենագրության մեջ կենտրոնական դեր է հատկացվել բջջային ընկալիչների վիճակի և դերի հետազոտման մասին նյութերին` ինսուլտների ժամանակ օրգանիզմի հոմեոստազի խանգարման գնահատման մեջ: Ուղեղային դիսցիրկուլյացիաների տարբեր մակարդակներում առաջացող հոմեոստազի խանգարման ձևավորման մեջ ընդգծվել է ընդհանուր օղակը, որը կապված է բջջային ընկալունակության խանգարման կամ շեղման հետ: Հեղինակը Հայաստանում ինսուլտի խնդրի լուծման իր տեսլականն է ներկայացնում, որը հիմնված է կլասթերային կողմնորոշվածությամբ տարածաշրջանային քաղաքականության սկզբունքի կիրառման վրա ուղեղային դիսցիրկուլյացիաների ախտորոշմով, բուժումով և կանխարգելմով հետաքրքրված բոլոր ծառայությունների կազմակերպման և նրանց կառավարման մեջ:
Մենագրությունը նախատեսված է նյարդաբանների, սրտաբանների, ներզատաբանների, նեյրոռեանիմատոլոգների, ռեաբիլիտոլոգների, թերապևտների, մոլեկուլյար կենսաբանության և իմունոլոգիայի ասպարեզի մասնագետների համար:

Պրոֆեսոր Հ. Բակունցի «Ուղեղային կաթվածի էնդոգեն գործոնները» մենագրության գրախոսականները

Պրոֆ. Կամչատով Պ. Ռ. (Մոսկվա)
Ս. Ս. Կորսակովի անվան նյարդաբանության և հոգեբուժության ամսագիր 3, 2013, էջ. 81

ՌԲԳԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Ե. Ի. Գուսև
ՌԴ առողջապահության և սոցիալական զարգացման նախարարության գլխավոր նյարդաբան
Նյարդաբանների Համառուսական միության կառավարման նախագահ
Ինսուլտի հետ պայքարի Ազգային ասոցիացիայի նախագահ
Ռուսաստանի Ազգային հետազոտական Ն. Ի. Պիրոգովի անվան բժշկական համալսարանի Նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ
Հայաստանի բժշկական գիտություն ՀՀ ԳԱ№ 3, 2012, էջ. 126-127

Պրոֆ. Լ.Ն. Մկրտչյան
ՀՀ Բժշկական Գիտությունների Ակադեմիայի նախագահ
Ռուսական Բժշկական գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ
ՀՀ գիտության վաստակավոր գործիչ
Նոր Ժամանակ №2024, 4 հունիս, 2011, էջ. 6


Copyright © 2014, Հ.Հ. Բակունց
Պրոֆեսոր Հ. Բակունցի տեղեկատվական մասնագիտական կայքէջ