IREX web site։ http։//www.irex.org

Connecting with Eurasia
By Barry Ballow Director, Office of Academic Exchange Programs
Bureau of Educational and Cultural Affairs U.S. Department of State

IATP ծրագրի 5-րդ տարին Հայաստանում (1997-2003)

[ English | Russian

Գ. Վահանյան, IATP/IREX Armenia ծրագրի կոորդինատոր (IATP 2 և 3, 1999-2003), E-mail։ gregor@concourt.am

         Համացանցի (Ինտերնետի) մատչելիության ընդլայնման և ուսուցողական ծրագիրը (IATP Armenia) սկսել է իր գործունեությունը Հայաստանում 1997 թվականից։ Ծրագիրը հովանավորում է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Կրթության և Մշակույթի Բյուրոն և ղեկավարվում է Ամերիկյան Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհուրդի (IREX) կորպորացիայի կողմից։ IATP-ի հիմնական նպատակներն են՝ ապահովել ազատ մատչելիություն Համացանցին, զարգացնել հայկական համացանցային ռեսուրսները, կազմակերպել անվճար դասընթացներ, աջակցել հասարակության լայն զանգվածներին ստեղծելու համացանցային հասարուկություն, ապահովել կրթական ծրագրերի շրջանավարտների (այսուհետ՝ շրջանավարտների) շարունակական կապը ամերիկյան և եվրոպական գործընկերների հետ։

         Ծրագիրը սկիզբ է առել՝ հիմնադրելով Համացանցի ազատ մուտքի 5 կենտրոն՝ Հայաստանի ազգային գրադարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի, Գյումրու կրթահամալիրի և Լոռու մարզի հանրային գրադարանի հետ համատեղ։

         1997թ.-ին ծրագրի շրջանակներում Հայաստանում ստեղծվել է առաջին ներքին անվճար էլեկտրոնային փոստը՝  «Հրագիրը», որին գրանցված են ավելի քան 5000 օգտվողներ։

         1998 թվականին ստեղծված հինգ կենտրոններից մեկը վերածվեց Անդրկովկասում առաջին բաց Web արհեստանոցի, որի նպատակն էր հնարավորություն ընձեռել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, գիտնականներին, մասնագետներին և ուսանողներին սովորել՝ ստեղծել և IATP սերվերների վրա տեղադրել իրենց սեփական կայքերը։ Վեբ արհեստանոցի գոյությունը մեծ խթան հանդիսացավ Հայաստանում ինտերնետային էջերի ստեղծման գործում։

         Այսօր ծրագրի հնարավորությունները անհամեմատ ընդարձակվել են։ Երևանում և Հայաստանի 5 մարզերում ստեղծվել և գործում են Համացանցին միացված ազատ մուտքի և ուսուցման 11 կենտրոններ . երեքը՝ Երևանում, երկուսը՝ Վանաձորում, մեկական՝ Գյումրիում, Գորիսում, Ծաղկաձորում, Եղեգնաձորում, Կապանում, Սպիտակում, որոնք կազմում են Հայաստանի միացյալ հանրային կրթական ցանցի բաղկացուցիչ մասը։

         2003թ. նախատեսվում է ստեղծել ևս երկու կենտրոններ՝ Գավառի Պետական Համալսարանում և Էջմիածնի Հոգևոր Ճեմարանում։

         Կենտրոնները հագեցված են սերվերներին միացած 7-10 ժամանակակից համակարգիչներով և օժանդակ սարքավորումներով (այդ թվում՝ վեբ խցիկ, Internet via Direct PC-համակարգ, թվային (լուսանկարչական) կամերա, տպիչ, սկաներ և մոդեմային փուլ)։ Դա թույլ է տվել, առաջին անգամ Անդրկովկասի տարածքում, ստեղծել հասարակական Համացանց, որի կազմում են միացված արբանյակային ալեհավաքների և օպտիկական գծերի միջոցով Հայաստանի մարզերում (Շիրակ, Լոռի, Սյունիք, Կոտայք, Վայոց Ձոր) գտնվող 8 IATP կենտրոնները, երևանյան 3 կենտրոնները և գլխավոր գրասենյակը։ Դրա շնորհիվ ինտերնետի կապի արագությունը և արդյունավետությունը աճելու է 4 անգամ, ինչն իր հերթին թույլ է տալիս կազմակերպել նաև տեսա-հեռաուսուցման  դասընթացներ։ Համացանցը ունի հնարավորություն օպտիկական գծերով հաղորդել արբանյակից ստացած հեռուստատեսային հաղորդումները՝ այդ թվում և կրթական ։

         Այսպիսով՝ IATP նախաձեռնությամբ և օժանդակությամբ Հայաստանում ստեղծվող կրթական ցանցին միացված են 14 պետական և 6 ոչ պետական բուհեր, տասնյակ գրադարաններ, հասարակական կազմակերպություններ, դպրոցներ և այլ կրթական և մշակութային կազմակերպություններ։ Համացանցին միացված համակարգիչների ընդհանուր թիվը կազմում է 220 միավոր։

         IATP կենտրոնները անվճար տրամադրում են հետևյալ ծառայությունները.

          Ծրագրի տրամադրած անվճար ծառայություններից ամսական՝ օգտվողների թիվը աճել է 154-ից (1997թ.) մինչև 2242 (2003թ.), դասավանդվող դասընթացների թիվը՝ 14-ից (1997թ.)  մինչև 48-ը (2003թ.)։ Ընդհանուր առմամբ, ստեղծվել է ավելի քան 460 Վեբ կայք։

            Այսօր ծրագիրը միակն է Հայաստանում, որի շրջանակներում անցկացվում են անվճար ուսուցում և տրամադրվում Համացանցից օգտվելու հնարավորություն։ Հայաստանում ծրագրի շնորհիվ ավելի քան 15700 մարդ՝ բնակչության 0.4% -ը (ուսանողներ, գիտնականներ, դասախոսներ, լրագրողներ, իրավաբաններ, ուսուցիչներ, գրադարանի աշխատակիցներ) անվճար օգտվել և օգտվում է Համացանցից։ 1997-2003թթ. կազմակերպվել է 800-ից ավելի դասախոսությունների ամբողջական շարքեր, 167 սեմինարներ և կոնֆերանսներ, նվիրված տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն ու կիրառմանը, Համացանցի օգտագործմանն ու սպասարկմանը։ Դրա շնորհիվ մոտ 9700 մարդ՝ բնակչության 0.25% -ը կրթվել և ստացել է Համացանցի ռեսուրսներից, էլեկտրոնային փոստից օգտվելու հմտություններ։

            Ի տարբերություն այլ ծրագրերի IATP -ն ունի գործող լայն տարածված ռեգիոնալ ցանց, որի աշխատանքներին ներգրավված են լավագույն մասնագետները։

            IATP -ի օժանդակությամբ ուսուցանված և Համացանցից IATP օգտվողների տոկոսային հարաբերությունը ըստ բնակչության կազմում են.

Երևանում  0,33% և 0,60%
Շիրակում  0,42% և 0,43%
Լոռիում  0,32% և 0.63%
Սյունիքում 1,10% և 1,64%
Կոտայքում  0,07% և 0,21%
Վայոց Ձորում 0,99% և 1,13%

            Համացանցի օգտվուղների անվճար օգտագործած ամսական տրաֆիկի ծավալը մի քանի անգամ գերազանցում է նոր ժամանակահատվածում Հայաստանի բոլոր բուհերի գումարային տրաֆիկը։

            Ծրագրի աշխատակազմում ընդգրկված են 25 բարձր որոկավորում և երկարամյա դասախոսական և մանկավարժական փորձ ունեցող մասնագետներ, որոնց թվում են՝ 1 գիտությունների դոկտոր, 3 գիտությունների թեկնածու, 3 ասպիրանտ և 4 Ամերիկյան կրթական ծրագրերի շրջանավարտ։

            IATP -ի աշխատակիցները 2002թ.-ին ստացել են 21 որակավորման սերտիֆիկատներ (այդ թվում Microsoft, Cisco, Բաումանի անվան Մոսկվայի բարձրագույն տեխնիկական համալսարանի և այլն)։ Ծրագրի ներկայացուցիչները բազմիցս մասնակցել են Միջազգային և Հայաստանում անցկացվող համաժողովներին, որտեղ ներկայացրել են ծրագրի շրջանակներում կատարած աշխատանքները։

            Ծրագրի ուսուցման դասընթացների մասնակիցների մոտ 10% -ը ընդունվել են աշխատանքի , այդ թվում տեղեկատվական տեխնոլոգիաների  ոլորտում։

            ՈՒշադրության է արժանացել ծրագրում կրթական հատուկ ծրագրերի պատրաստման խնդիրը, հեռակա ուսուցման կազմակերպումը։ Ստեղծված online էլեկտրոնային կրթական ռեսուրսները գործածվում են Երևանի պետական համալսարանի,  Սլավոնական համալսարանի,  Երևանի  գեղարվեստի պետական ակադեմիայի, Երևանի պետական Ճարտարապետա-շինարարական համալսարանի, Գյումրու և Գորիսի կրթահամալիրներում, մի շարք քոլեջների ու միջնակարգ դպրոցների և այլ հաստատությունների ուսումնական ծրագրերում։

            460-ից ավելի ստեղծված հայալեզու կայքերը (վեբ էջերը), նվիրված են կրթությանը, ինֆորմատիկային, գիտությանը, հայոց լեզվին, պատմությանը, մշակույթին և արվեստին, սպորտին, տուրիզմին, տնտեսագիտությանը, Հայաստանում քրիստոնեությանը՝ որպես պետական կրոն հռչակելու 1700 -ամյակին, Լեռնային Ղարաբաղի և հայկական Ցեղասպանության հիմնահարցերին, իրավագիտությանը և մարդու իրավունքներին։

            Նպատակ ունենալով զարգացնել հայալեզու ռեսուրսները և էլեկտրոնային միջոցներով գովազդել Հայաստանը, IATP շրջանակներում ծավալվել է Փոքր դրամաշնորհների ծրագիրը, որի հաղթողներ են ճանաչվել 82 գիտակրթական կոլեկտիվներ, որոնցից 26-ը ներկայացնում են հասարակական կազմակերպություններ,     4-ը՝ զանգվածային լրատվության       միջոցներ, 2-ը՝ դպրոցներ, 20-ը՝ անհատ գիտնականներ և մասնագետներ, (http։//iatp.irex.am/activities/finalists.html), որոնց պատրաստած կայքերը նվիրված են՝ կրթությանը 40%, մշակույթին, պատմությանը և արվեստին - 27%, զբոսաշրջությանը - 17%, գիտությանը - 16%։ Հարկ է նշել, որ IATP դրամաշնորհային ծրագրի միջոցով ստեղծվել է  մոտավորապես 350 աշխատատեղ՝ 3-6 ամիս ճամկետով։ Անդրկովկասում IATP շրջանակներում Հայաստանի ներկայացուցիչները շահել են գրանտերի  մոտ 50% -ը։

            IATP կայքերում տեղադրված էջերի մոտ 25% -ն ունեն հղումներ ԱՄՆ-ի բազմալեզու "Top Site" պորտալում (http։//topsitez.us)։ IATP կայքերն են այցելում օրինակ մոտ 3000 այցելուներ ԱՄՆ -ից,  Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից և այլ երկրներից։

            ԱՄՆ -ի Հարվարդի համալսարանի խնդրանքով IATP-ի սերվերների վրա սպասարկվում է Central Eurasia Studies Society http։//cess.irex.am  և "Central Asian Studies World Wide"  Resources for the Study of Central Asia Summary Highlights http։//casww.irex.am  կայքերը։

            Ծրագիրը սերտ համագործակցում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ։ 2002թ. ծրագրի օժանդակությամբ առաջին անգամ տարածաշրջանում կազմակերպվեց «Պատմություն» առարկայի ընդունելության քննության հեռարձակումը  Համացանցի միջոցով։ Հեռարձակման արդյունքները արժանացան դրական գնահատականի։ Ծրագրի շրջանակներում նախարարության հետ համատեղ նախատեսվում է Համացանցում հայկական կրթական միացյալ տեղեկատվական դաշտի ստեղծում և ընդլայնում, էլեկտրոնային կրթական ծրագրերի մշակում, տարածում և զարգացում (այդ թվում և սփյուռքում)։

            Ծրագրի օժանդակությամբ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում 2001թ. ստեղծվել է Անդրկովկասում առաջին Համակարգչային գեղարվեստական նախագծման (դիզայնի) ամբիոնը։ Ներկայացվել և հաստատվել են Կրթության և գիտության նախարարությունում  նոր մասնագիտության կրթական ծրագրերը և չափորոշիչները։ Ընթանում է կազմակերպչական աշխատանք Եղեգնաձորում, Գյումրիում և Վանաձորում նմանատիպ  մասնագիտությունների բացման վերաբերյալ։

            15 պետական բուհերից և իրենց մասնաճյուղերից 10 –ի Web կայքերը պատրաստվել են IATP –ի Web արհեստանոցում։ Ծրագրում ընդգրկված մարզային կայքերի  մեծամասնությունը (իսկ Սյունիքի, Լոռու, Վայոց Ձորի, Կոտայքի կայքերի մոտ 90% - ը) պատրաստված են ծրագրի օգնությամբ։

IATP –ն աջակցել է Գյումրու Կրթահամալիրում CISCO Ակադեմիայի մարզային կենտրոնի ստեզծմանը։

Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում IATP -ի գործընկերներն են առաջատար ազգային և միջազգային կազմակերպությունները, ինչպիսիք են Մանկավարժական ասոցիացիան, կրթության  հայկական ցանցի ասոցիացիան, Բաց հասարակական ինստիտուտի մասնաճուղը, Եվրասիա հիմնադրամը, Վորդ Լերնինգը և ուրիշներ։

            Ծրագիրը համագործակցում է Մոսկվայի Բաումանի անվան Պետական տեխնիկական համալսարանի հեռաուսուցման և գիտելիքների թեսթավորման բնագավառում, Սանկտ-Պետերբուրգի "ՀիպերՄեթոդ" ընկերության հետ Հայաստանում հեռաուսուցման զարգացման կազմակերպման խնդրում։ Հազարավոր օգտվողներ թե Հայաստանում, թե Սփյուռքում կկարողանան հեռաուսուցման դասընթացների  միջոցով ստանալ համապատասխան որակավորում։ Մշակված ռեսուրսները և ծրագրերը կարող են հիմք հանդիսանալ Հայաստան-Սփյուռք վիրտուալ համալսարանի ստեղծման հարցում։

            Հայաստանում ծրագրի հաջողության ընթացքի մասին կարելի է դատել հետևյալ համեմատական թվերով՝ Անդրկովկասում IATP ցանցերի օգտվողների 48% -ը և Վեբ ռեսուրսների 65% -ը ապահովում է Հայաստանը, Ադրբեջանը՝ 41%  և  17.6%, իսկ Վրաստանը՝ 11%  և  17.4%։

Ծրագրի կարևորագույն խնդիրները գտնվել են հասարակության և կառավարության ուշադրության կենտրոնում։ IATP -ն ստացել է բազմաթիվ շնորհակալական նամակներ համալսարաններից, դեսպանատներից, նախարարություններից, ուսանողներից։ IATP կենտրոնները այցելել են.

2003 թ. մայիսին սկսվել է ծրագրի չորրորդ փուլը։

Economics Network Art & Culture Network Law Network Return to main page
Published in Russian in newspaper "Delovoy Express", N 34, August 14-20, 2003