ՄԱՐԻԵՏԱ  ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մարիետա Կարապետյանը ավարտել է Վահան Տերյանի անվան Երևանի թիվ 60 միջնակարգ դպրոցը, Երևանի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետը, ասպիրանտուրան։ Կենսաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ է։ 1988-1996 թ.թ. դասավանդել է ԵՊՀ արտասահմանյան քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետում։ Ներկայումս աշխատում է համալսարանի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնում, զբաղվում է նեյրոֆիզիոլոգիայով։ 70 հոդվածների, թեզիսների, 3  մեթոդական ձեռնարկների հեղինակ ու համահեղինակ է։ «Բժշկական կենսաբանություն» և «Բիոէթիկա» է  դասավանդում  նաև Ավանդական բժշկության համալսարանում։ Ունի 3 զավակ,  7 թոռ։

«Էկոլոգիական խնդիրների մարդածին հիմքը ցույց է տալիս, որ մենք շրջապատող աշխարհը փոխում ենք մեր ներաշխարհին համապատասխան ձևով, ուստի և բնության ձևափոխումը պիտի սկսվի հոգու այլակերպումից։ …Մարդը կարող է ամբողջ երկիրը դրախտի վերածել միայն այն ժամանակ, երբ նա դրախտը կրի իր իսկ ներսում»։


© Ուսումնական ձեռնարկի վեբ տարբերակը՝ Մ. Ղազարյանի, զարդանախշը՝ Վ. Վահանյանի, 12.2010թ.