ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ

Ի՞նչ լեզվով են խոսել մեր նախնիները եւ ի՞նչ լեզվով են խոսել բիբլիական Ադամն ու Եվան:
Մինչեւ բիբլիական ջրհեղեղը եւ մինչեւ բաբելոնյան խառնաշփոթը ժողովուրդները խոսել են ընդհանուր եւ բոլորին հասկանալի նախալեզվով, նրանք նաեւ միասնական հավատ են ունեցել: Այնուհետեւ լեզուները տարանջատվել են: Տարանջատվել է եւ հավատը: Հազարամյակներ անցան, գուցե եւ մի քանի տասնյակ հազարամյակ...
Այս գիրքը մի փորձ է` հիմնել առաջին "քարը", վերականգնել այսպես կոչված "քարե լեզվի" արմատական բառարանի մոդելը: Լեզու, որը հազարամյակների ընթացքում ձեւավորվել է հնագույն մարդու գիտակցության մեջ:
Գիրքը հրավիրում է ընթերցողին նմանակել առաջին գաղափարները եւ մտքերը, որոնք հիմք են դարձել մարդկային գործունեության տարբեր բնագավառներին առնչվող բառերը "կառուցելու" համար: Եւ ակնհայտ կդառնա շատերին, որքան ընդհանուր բան ենք ունեցել մենք, որքան ընդհանուր բան կարող է մեզ սպասել: Եւ եթե գեթ մեկ մարդ փոխի իր վերաբերմունքը հայոց լեզվին, ըստ արժանվույն գնահատի այն, ուրեմն, հեղինակը հասել է նպատակին:

* * *

Իմ գիրքը միանշանակ չի ընդունվի, ոմանց մոտ կառաջացնի ժպիտ կամ քմծիծաղ, ուրիշները ուրախություն, լույս ու ջերմություն կզգան: Ինչ-որ մեկը հպարտությամբ կհամակվի իր անցյալի նկատմամբ: Մեկը կդառնա ավելի խելոք ու ազնիվ, իսկ մյուսը` պարզապես հարուստ: Այդպես է նաեւ կյանքում. մեկին դուր է գալիս ձյունը, մյուսին` անձրեւը, երրորդին` վառ եւ ջերմ արեւը: Ինչ-որ մեկը սիրում է իշխանություն, թանկարժեք իրեր, կուռքեր, իսկ ուրիշը` ապրել ըստ ավանդույթների եւ ճանաչել ճշմարտությունը:
Այս գիրքը ես նվիրում եմ տակավին չճանաչված եւ անհայտ մեր նախնիների հիշատակին, քանի դեռ նրանց գեները, մտորումները, ձգտումները, ոգին եւ հոգսերը, սերը, տաղանդը, բարությունն ու մեծությունն ապրում են մեզանից յուրաքանչյուրի մեջ:
Ես նվիրում եմ այս գիրքը մեր հետնորդներին, որոնք, կարդալով այն, ավելի մոտ կդառնան մեզ, կիմաստավորեն մեր անցած կյանքի ուղին` գեթ մեկ ակնթարթ պատկերացնելով մեր մտքերը, ուրախություններն ու հոգսերը:

Սիրե’ք, Հայրենիքը` այն միակն է:
Մի’ լքեք, Հայրենիքը` այն միակն է:
Զիս ճանաչե’ք, Հայրենիքը, նրա լեզուն
Եւ կճանաչեք Ձեզ` իմաստավորելով կյանքը քարե...

Գրիքոր Վահանյան,
ք. Երեւան, մայիս, 1993թ.

 

Բեռնել (pdf, 2.1 Mb)

 

 

 

 

 

 

 

ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒՈՅԱՆ ՔԱՐԵ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆԸ, Երեւան, Նժար, 2006, 256 էջ, 35 ժայռապատկեր, 150 զարդանախշ

Գրքի էլեկտրոնային տարբերակը գրանցված է Հայաստանի Հանրապետության հեղինակային իրավունքների ազգային գործակալությունում 1996թ. օգոստոսի 1-ին N00081, "HaykNet" - "ArcaLer" http://www.iatp.am