27 տարի առաջ...

1989թ. Հայաստանի (Երևան (N1, N4, N74, N185), Լենինական (N7, 10, 73), Կիրովական, Սպիտակ, Դիլիջան, Կամո, Ախուրյան, Ստեփանավան) և Լեռնային Ղարաբաղի (Ստեփանակերտ (N1), Ասկերանի և Մարտակերտի շրջաններ) դպրոցներում առաջին անգամ կազմակերպվեցին և անցկացվեցին համակարգչային գրագիտության դասընթացներ շարժական համակարգչային դասարաններում։

Այս ծրագրի կազմակերպիչներն էին Հայաստանի հանրապետական հեռահաղորդակցման «Որոնում» կենտրոնը, Հայաստանի Միջազգային համակարգչային ակումբի մասնաճյուղը (նախաձեռնող և ղեկավար՝ Գ.Վահանյան, պատասխանատուներ՝ Աշոտ Գևորգյան և Գագիկ Ղուկասյան) և Հայ օգնության միությունը (ՀՕՄ), պատասխանատու՝ Ժիրայր Բեջիկյան (Հունաստան), Հրայր Բալյանի (ԱՄՆ) օժանդակությամբ։ Կնքվել էր համաձայնագիր «Որոնում» կենտրոնի, ակումբի և ՀՕՄ-ի միջև, որի իրականացմանը օժանդակում էր ՀԼԿԵՄ կենտկոմի առաջին քարտուղար Հրանուշ Հակոբյանը։

Ծրագրում մասնակցեցին ավելի քան 30 սփյուռքահայեր (Լիբանան, Հունաստան ԱՄՆ, Սիրիա) և «Որոնում» կենտրոնի, Հայաստանի Միջազգային համակարգչային ակումբի մասնաճյուղի աշխատակիցներ - ուսուցիչներ։ Դասընթացներին ընդգրկվել էին 400-ից ավել աշակերտներ և ուսուցիչներ։ Դասընթացները անցկացվում էին հայերեն լեզվով և օգտագործվում հայալեզու ծրագրեր, որոնց թվում՝ առաջին հայկական հեռահաղորդակցման «Հայաս» ծրագրային փաթեթը, առաջին հայալեզու «Հայք» տեքստային պրոցեսորը (Հայաստան, «Որոնում» կենտրոն), հայալեզու BITEC տեքստային խմբագիրը (ԱՄՆ), հայատառ ուսումնական ծրագրեր (Ժ. Բեջիկյան, Հունաստան) և այլն։ Երեքշաբաթյա դասընթացների ավարտին 10 համակարգիչ նվիրվեցին դպրոցներին։

 

Ծրագրի տևողությունը 2 ամիս էր՝ հոկտեմբեր և դեկտեմբեր 1989թ.։

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում՝

  1. Համաձայնագիր Խորհրդային Հայաստանի և Արցախի վարժարաններու մեջ համակարգիչի խտացեալ դասընթացներու համար (30 հուլիսի 1989թ.)
  2. Հայ օգնության միության Արևմտյան Ամերիկայի շրջանային վարչության նամակը «Որոնում» Կենտրոնին (12 հոկտեմբերի 1989թ.)
  3. Առաջինն Արցախում ("Սովետական Ղարաբաղ" օրաթերթ, 23 օգոստոսի 1989թ.)
  4. Մասնակիցների կարծիքները

-       Հայաստանի համակարգչային ակումբի առաջին սփյուռքահայ անդամ 
Ալաճաճյան Գրիգոր (ԱՄՆ)

-       Երևանի Մ. Գորկու անվան 4 միջն. դպրոցի տնօրեն՝ Ա. Ավագյան

-       Երևանի 74 միջնակարգ դպրոցի տնօրեն՝ Մարտիրոսյան

-       ՀՕՄ-ականներ ԱՄՆ-ից, Հունաստանից, Լիբանանից, Սիրիայից 

-       Վարուժան Դեմիրճյան (ԱՄՆ)

-       Երևանի 185 միջն. դպրոցի տնօրեն՝ Գ. Սահակյան

-       Տիգրան Տեր-Սաֆարեան (ԱՄՆ)

-       Կամո քաղաքի թիվ 1 միջն. դպրոցի տնօրեն՝ Ռ. Հասասյան  

-       Յասմիկ և Զարիհ Սամարգոշիաննիր, Սան Ֆրանցիսկո (ԱՄՆ)