13 տարի առաջ "ՀԱՅԿՆԵՏ"-ում առաջին անգամ տեղադրվել է Վ. Յ. Բրյուսովի «Սֆինքսները և վիշապները (Հին Կովկասի մշակույթի մի քանի հատկանիշները)» հոդվածի էլեկտրոնային տարբերակը:
[переход на русский]

... Հեղինակը լրջորեն խոսում է Շոպենի «բանասիրական
վարկածների» մասին, որը իր գրքում քննարկում է, օրինակ,
այն հարցը՝ արդյոք հայոց լեզուն՝ այն լեզուն չէ՞,
որով խոսել է Նոյը, մինչև ջրհեղեղը։
Վ. Յ. Բրյուսով «Ա. Վ. Ամֆիտեստրովի գրքի մասին՝
«Հայաստանը և Հռոմը»»։
   
 
ՍՖԻՆՔՍՆԵՐԸ ԵՎ ՎԻՇԱՊՆԵՐԸ
(Հին Կովկասի մշակույթի մի քանի հատկանիշները)
Վ. Յ. ԲՐՅՈՒՍՈՎ

Վերջին շրջանի պատմական աշխատանքների մեջ բացարձակ հատուկ տեղ է զբաղեցնում ակադեմիկոս Ն. Յ. Մառի եզրակացությունները, Կովկասում և հին Վանի երկրամասում հաբեթների մշակույթի «հայտնաբերումը»։ Այդ հայտնագործությունը, մեզ ծանոթացրեց մի ողջ մշակութային աշխարհի հետ, որի մասին, նախկինում, գիտությունը հազիվ թե կասկածեր, որը նշանակալից աստիճանով փոխում է համաշխարհային պատմության մասին մեր հայեցակարգը։ Ն. Յ. Մառի կշռադատությունների հետագա զարգացումը պետք է առաջնորդի բոլոր պատկերացումների արմատական վերանայմանը՝ Առաջավոր Ասիայի և Հարավային Եվրոպայի հնագույն մշակույթի ծագման բնույթը, հետևաբար, և ժամանակակից քաղաքակրթության, Հռոմի և Էլլադայի անմիջական ներգործությամբ դրա աճի, Եգիպտոսի, Էգեյի և Միջագետքի տարրերից։

Առայժմ, նկատի է առնվում, ընթանում է միայն նյութերի կուտակում, որոնցից սպասվում է վերջնական եզրակացություններ անել միայն ապագայում։ Սակայն առանձին փաստեր, որոնք վերջերս են ձեռք բերվել գիտության կողմից, արդեն պայծառ լույսով ողողում են Կովկասի հնագույն մշակույթի մի քանի հիմնական հատկանիշները և դրա հարաբերությունը ուրիշ, իրեն ժամանակակից, քաղաքակրթությունների հետ։ Ենթադրում ենք, որ այդպիսի փաստերը հետաքրքրություն են ներկայացնում ընթերցողների լայն շրջանակների համար, որոնք չեն վերաբերվում մասնագիտական պատմական և հնագիտական հրատարակություններին, որտեղ տեղաբաշխվում են հաշվետվությունները նորագույն գիտական հայտնագործությունների մասին։

Այն գոյություն ունեցող եզրակացությունը, որին առաջնորդում են մեզ այս փաստերը, կարող են ձևավորված լինել մեկ հավելվածում. հին Կովկասը սերտորեն կապված էր իրեն ժամանակակից աշխարհի մյուս մշակութային կենտրոնների հետ։ Ք. Ա. II հազարամյակում երկրի վրա գոյություն ունեին մի շարք այդպիսի մշակութային կենտրոններ, և դրանք ամենևին էլ /ինչպես երկար ժամանակ պատմաբաններն էին կարծում / մեկուսացված չէին մեկը մյուսից, այլ հակառակը, միմյանց հետ փոխկապակցված էին ինչպես մշտական հաղորդակցությամբ, այնպես էլ գաղափարների փոխգործողությամբ։ Այս հարաբերությունների ոլորտում ընդգրկվեցին և մշակութային ժողովուրդները, ովքեր այդ դարերին բնակություն էին հաստատել Կովկասյան լեռնաշղթայի երկու կողմերում և հին Հայաստանի երկրամասերում։

Իրոք, այդպիսի մշակութային կենտրոններից մեկը, Ք. Ա. III հազարամյակում, արդեն անշրջելի կտրվել էր մյուսներից. դա՝ Կենտրոնական Ամերիկայի մշակութային արքայությունն է, որտեղ այս դարաշրջանում ավարտում էին իրենց փայլուն զարգացումն ու վախճանը, «հյուսիսային բարբարոսների» արշավանքների ներքո. մայերի ժողովրդի թագավորումը։ Ընդհանուր կյանքից, II հազարամյակում մի կողմ էր կանգնել և Չինաստանը, չնայած նորագույն հետազոտությունները պարզաբանել են, որ «խաղաղօվկիանոսյան» մշակույթը ոչ միշտ էր «չինական պարիսպով» ցանկապատված մնացյալ աշխարհից, և ոչ միայն գտնվում էին հարաբերության մեջ «միջերկրականի», մասնավորապես «միկենյան», սակայն, հնարավոր է, առաջացրել է նրա վրա հզոր ազդեցություն։ Միաժամանակ մյուս մշակութային կենտրոնները, Ք. Ա. XX-X դարերում, իրենից ներկայացնում են, որպես մեկ ամբողջություն, պետությունների համակարգ և ժողովուրդների ընտանիք, նման այն միասնությանը, ինչպիսին իրենցից ներկայացնում են մեր օրերի երկրները՝ ընդհանուր եվրոպական մշակույթով միավորումները, Եգիպտոսը, Էգեյան, Միջագետքի թագավորությունը, խեթերի տերությունը, էտրուսկները Իտալիայում, Կովկասը՝ այս բոլոր «աշխարները» անընդհատորեն հարաբերվել են միմյանց հետ, միություններ են ստեղծել կամ պատերազմներ վարել, պահպանել են մշտական առևտրային հաղորդակցություններ, այնպես, որ մեկ երկրի մթերքները և արտադրանքը տարածվել է մնացած բոլոր երկրներով, դեսպանություններ են ուղարկել հարևան երկրներ՝ ընդհանրապես հետաքրքրվել են մեկը մյուսով, որը բերում էր քաղաքական, կրոնական, գիտական, գեղարվեստական գաղափարների փոխանակմանը, արտադրության տեխնիկայի փոխառմանը, մտորումներ՝ արվեստի և արհեստների բնագավառում, լեզուների խառնակվելուն, կենցաղային առանձնահատկությունների համահարթեցման, ծայրահեղ դեպքում հասարակության վերին խավերում և այլն։

Այն մասին, որ Կովկասը նույնպես ընդգրկված էր այդ շրջանակում, իր բազմազան բնակչությամբ, վկայում են հնագիտական հուշարձանների հայտնաբերումը Ք. Ա. II հազարամյակում, որոնք ցույց են տալիս հուշարձանների տեխնիկայի նմանությունը և ոճերի միասնությունը մյուս երկրների հետ, ամենից առաջ Եգիպտոսի, Էգեյի և խեթերի, բայց նաև Էտրուսկիան, Միջագետքը, մասամբ էլ նույնիսկ՝ Չինաստանը և Մեքսիկան։

Վերջին տասնամյակի, հնագիտական գյուտերից՝ հատկապես իրենց պերճախոսությամբ աչքի են ընկնում՝ գոտիների բրոնզե պաստառները, որոնք մեծ քանակությամբ հայտնաբերվել են Ելիզավետապոլիսի նահանգի (Կալակենտայի և Կալաբեկայի մոտակայքում) գերեզմանների պեղումներից, ինչպես նաև Կովկասի այլ տեղամասերում՝ Մայկոպի մոտ, Վանի երկրամասում և այլն։ Ըստ երևույթին, այդպիսի գոտիներ տարածված են եղել ամբողջ Կովկասում, իսկ մի շարք դատողություններ /ոճի բնույթը, առարկաների տեսակները, միաժամանակյա հայտնաբերումը, և այլն/ ստիպում են նրանց պատրաստման ժամանակը վերագրել հատկապես Ք. Ա. 2-րդ հազարամյակից մինչև 1-ին հազարամյակի սկիզբը /մինչև VII դարը/։ Բրոնզից պատրաստված /որը նույնպես մատնանշում է «բրոնզե» դարի ժամանակաշրջանը, այս պաստառները պատված են հարուստ զարդանախշերով /փորագրված/, որոնց բնույթը ըստ ոճի, ըստ բաղադրիչ տարրերի, ըստ առանձին պատկերների դիտարկման, Կովկասի արվեստը կապակցում են մյուս երկրների կերպարվեստների հետ։

Այս գոտիների ձևերը՝ հենց այնն է, որը մենք տեսնում ենք՝ այսպես, կոչված «ուշմինոսյան» (միկենական, էգեյան) մշակույթների արձանիկներին։ Կովկասում կրել են նույնպիսի գոտիներ, ինչպիսին կար կրետական լաբիրինթոսների և Միկենի և Տիրինֆի նորաձևության մեջ։ Հավանաբար, միանման գոտիներով զբոսնել են և Տրոյական Պրիամայի որդիները, և, մի գուցե, հենց այդպես գոտևորվել է Պարիսը, երբ պալատից հափշտակեց Գեղեցկուհի Ելենային, Մենելայի բացակայության ժամանակ։ Բացարձակ նույնպիսի գոտի մենք հայտնաբերում ենք և մի արձանիկի վրա, որը պատկերում է խեթական թագավորներից մեկին (Ք. Ա. X դ.)։

Գոտին երեսապատող զարդանախշը, ավելի մոտ է և հիշեցնում է եգիպտականը, Էգեյանը և խեթերինը։ Իմիջիայլոց, այս զարդանախշում հաճախ կա գալարագծի բաղադրիչ տարր, որը թվում է, նրանցից է անցել եգիպտացիներին։ Գալարագծի կողքին հանդիպում ենք, ինչպես նաև էգեյացիների կողմից նախասիրված վարդազարդերի և ժանեզարդերի, և, վերջապես, առանձնահատուկ խաչի՝ թեքված ծայրերով /այսպես կոչված կեռախաչ, սվաստիկա/, որին, բացի Եգիպտոսի, Էգեյի և խեթերի արվեստներում, մենք հայտնաբերում ենք Կենտրոնական Ամերիկայի մայաների արտադրանքներում, որտեղ այն մեծագույն հիացմունք առաջացրեց իսպանացի – կոնկիստադորների մոտ, չհասկանալով, թե ինչպես է քրիստոնեության խորհրդանիշը հայտնվել այդ ժողովրդի մոտ, ովքեր ոչինչ չգիտեին Քրիստոսի մասին։

Բայց գոտիներով զուգվելը կազմում է ոչ հեռավոր երկրաչափական ձևերից մեկը, տարբեր տեսակի թեք գծերի, կտրիչ ատամների, խաչերի և այլն. զարդանախշում ներգրավված են տարրեր բուսական և կենդանական աշխարհից, և այս տարրերը առավել ապշեցուցիչ վկայություններ են տալիս։ Հաճախ գոտիների վրա պատկերվում են ձիեր, պատված հատուկ զրահներով, մետաղական թեփուկիկներով և վահանակներով. նույնպիսի մարտական զրահներ ձիերի վրա պատկերված են խեթերի և եգիպտացիների նկարներում։ Գոտիների զարդանախշերում սովորական են ցլերի և թռչունների մոտիվները. նույնպիսի մոտիվներ կրկնվում են Կիպրոսի կղզու սկահակների վրա, որտեղ ծաղկել էր «ուշմինոսյան» մշակույթը։ Նույն այդ Կիպրոսի քարադամբանների վրա հանդիպում են առյուծի և օձի մոտիվների համադրումներ. նույն այդ մոտիվները կրկնված են և գոտիների վրա։ Կարելի է մտածել, որ նույն այդ ժամանակի կովկասյան նկարիչները մրցել են Կիպրոսի բնակիչների հետ. օրինակ՝ Ք. Ա. XII դարում, ժամանելով Արարատ լեռան փեշերը, կամ Քուռի հովիտը, նրանք չեն զգացել իրենց կտրված սովորական կենսակերպից։

Առավել հետաքրքրական են կովկասյան գոտիների՝ երևակայելի կենդանիների պատկերները։ Այսպես, կովկասյան նկարիչները պատկերել են կամ երկգլխանի գազան մարմնի երկու վերջավորություններով, որի պոչը ավարտվում էր եռանկյուն թերթերով, կամ էլ օձի գլխով, կամ էլ նորից գազան, որի ոտքերի վերջույթները ավարտվում էին ոչ թե եղունգներով և սմբակներով, այլ արծվառյուծի քանդակներով և այլն։ Սակայն բացարձակապես նույնպիսի գազաններ պատկերված են՝ Եգիպտոսի մինչպատմական մի քանի հուշարձաններում, իսկ դրանց շատ նման՝ խեթերի գլանագլխարկներին, էգեյցիների արտադրանքներին և, վերջապես էտրուսկների արվեստում։ Դժվար է թույլ տալ, որպեսզի աշխարհի տարբեր ծայրերից նկարիչներին միայն «երևակայության խաղը» բերեր, նույն այդ ֆանտաստիկ կերպարների պատկերմանը։ Շատ ավելի հավանական է, որ մի երկրի վարպետները ընդօրինակել են /նմանակել են/ իրենց օտարերկրյա ընկերներին. կամ էլ կովկասյան նկարիչները այցելել են Նեղոսի հովիտը և Հունաստան, հիացել են Մեմֆիսի ճոխությամբ և «ոսկե Միկենի» հմայքով, իրենց հետ տանելով եգիպտական և էգեյան ճաշակի հրաշք ստեղծագործությունների հուշերը դեպի Էլբրուսի փեշերը. կամ էլ այլ երկրների գեղարվեստական ստեղծագործությունները ընկել են Կովկաս, դրվել են տաճարներում ու պալատներում և այստեղ ծառայել են, որպես՝ ինքնուրույն ստեղծագործելու օրինակներ։ Առավել հավանական է, որ եղել է, թե՛ մեկը և, թե՛ մյուսը։

Ոչ շատ վաղուց, Անդրկովկասում, գիտնականների ուշադրությունը իրենց վրա գրավեցին հսկայական քարե ձուկ-հրեշները, այսպես կոչված «վիշապները», հայտնաբերված Վանի երկրամասում։ Կատարյալ այդպիսի ձուկ-վիշապներ կերտել են հին Եգիպտոսի քանդակագործները։ Հայը, թանգարանում տեսնելով հեռավոր հարավի արվեստի այս ստեղծագործությունները, որոնք սկիզբ են առել Նեղոսի հովտի կիզիչ արևի տակ և Էգեյան ծովի բուրումնալից ափերին, անմիջապես կբացականչի. «այո՛, սրանք՝ մեր վիշապներն են»։ Եվ Ռամզես Մեծը, և Տիգրան Մեծը միանշանակ պետք է համարեին այս ձուկ-վիշապները, որպես իրենց նախնիների ստեղծագործությունները։ «Վիշապների» հետ մեկտեղ հաճախ հայտնաբերվում են՝ մի կողմ նետված և շերտերի բաժանված ցուլի կաշիների պատկերումներով յուրօրինակ քարե սալիկներ, համանման սալիկներ հանդիպում են Եգիպտոսի արվեստում, Ք. Ա. 3-րդ հազարամյակում։ Այսպես կոչված «հսկաների գերեզմանները» Արագածում /Ալագյազում/ բազմիցս ստիպում են վերհիշել էգեյան դամբարանների մասին։ Եվ, եթե մինչև հիմա Կովկասում, հին Հայաստանում, չեն բացել բնօրինակ սֆինքսներ, ապա դա, հնարավոր է, որ հասարակ պատահականություն է, այնպես որ սֆինքսների նման պատկերները բավական սովորական են խեթերի արվեստի սյուների պատվանդանում, որին այնքան մոտ է կանգնած հին Կովկասի կերպարվեստը...

Անդրկովկասի արվեստի սերտ կապը Վանի արվեստի հետ հաստատվում է մի շարք վկայություններով։ 1912 թվականին այս ուղղությամբ կատարել են երկու հետաքրքիր գյուտեր։ Ելիզավետապոլիսի նահանգում հայտնաբերվել է գեղեցիկ գոտիներից մեկը՝ շեղանկյունանման զարդանախշերով, ձևավորված գալարագծերով։ Իսկ Վանի մոտակայքում, Տոպրակ-կալի բարձրություններում, հավաքվել են ինչ-որ մեզ անհայտ՝ տաճարի կամ պալատի ֆրիզի /եզրազարդի/ բեկորներ, և այդ ֆրիզը նույնպես ծածկված էր շեղանկյունանման զարդանախշերով, ձևավորված գալարագծերով։ Ճիշտ նույնպիսի զարդանախշը խիստ բնորոշ է էգեյան արվեստին։ Ավելացնենք, որ ֆրիզի վրա, պատկերված են նաև ցուլեր, խաղողի ողկույզներ և տերևներ, ծառեր, արմավազարդեր և, վերջապես, լոտոսի ծաղիկներ, որոնց պատկերման համար՝ նյութ է ծառայել կարմիր մարմարը։ Լոտոսը՝ սովորական ծաղիկ է Եգիպտոսում և եգիպտական արվեստում, սակայն կարող է հայտնվել կովկասյան նկարչի ստեղծագործությունում միայն ինչպես օտարերկրյա օրինակի նմանակման արդյունք։ Տարբեր տվյալներով, ֆրիզը պատկանում է Ք. Ա. VII դ.։

Մեր եզրափակիչ՝ խիստ թերի թվարկումներում, հիշատակում ենք, որ Մայկոպի պեղումների ընթացքում, այսինքն՝ արդեն Կավկասյան լեռների այս կողմում գտնվել է վազա, որը վերաբերվում է Ք.Ա. 2-րդ հազարամյակին, որի վրա ուրվագծերի օգնությամբ պատկերված է լեռնաշղթա։ Որոշ հետազոտողներ այս գծապատկերում տեսնում են՝ Կովկասյան լեռնաշղթայի՝ Էլբրուսի, Կազբեկի պատկերումը, մյուսները՝ Արարատի և Արագածի պատկերը, դրանց միջև հոսող Արաքսով։ Ինչպես էլ այն համարվի, հին ժամանակների ինչ-որ կովկասյան թագավոր ցանկացել է իր առջև մշտապես տեսնել հարազատ լեռների գագաթները, ուստի՝ դրանք պատկերել է իր սիրելի վազայի վրա, նա բնակվել է նախալեռներում՝ Կուբանական տափաստանի սկզբում, որից բաժանվել է, երբ վազայի հետ միասին նրան հանձնել են հողին։ Ըստ երևույթին և այն հեռավոր ժամանակներում, Էլբրուսի կամ Արարատի պատկերը՝ խոր արմատներ է ձգել, լեռների փեշերին ապրող մարդկանց հոգիներում։

Հնագույն կովկասյան մշակույթը, ուրարտացիների թագավորությունը Վանում, Նաիրիում և այլն, ոչնչացել են Ք. Ա. մոտավորապես VII դարում, այնտեղ ժամանած փռյուգացիների կողմից։ Ակադեմիկոս Ն. Յ. Մառի հետազոտությունները ցույց տվեցին, որ հայկական բարբառներում, կազմված երկու լեզուներից՝ հաղթված հաբեթների և հաղթող արյացիների, առաջին հերթին դրանցից փրկվել են բազմաթիվ տարրեր։ Ն. Յ. Մառը բացահայտում է, որ հաբեթական ծագմամբ հայկական բարբառները՝ բառերը, որոնք վերաբերվում են կրոնական պաշտանմունքին՝ զոհաբերված կենդանիների անվանումներին /եզ, ոչխար/, վերացական հասկացություններ են, կապված շնչառության հետ /շունչ, հոգի/, նաև բառեր, որոնք վերաբերվում են մետաղների մշակմանը /ոսկի, արծաթ, պղինձ/, և, վերջապես բառեր, որոնք վերաբերվում են հողագործությանը և ցեղային կենցաղին։ Սա ապացուցում է, որ հաղթված հաբեթները տիրապետել են բարձր զարգացած կրոնի, արտադրանքի մեծ վարպետության և բարձր տեխնիկայի ու երկար ժամանակ խաղաղ կյանք են վարել, նպաստելով արվեստի ծաղկմանը։ Այս բոլորով հանդերձ հաղթողները ենթարկվում էին հաղթված ցեղի ազդեցությանը, ընդունելով նրա տերմինները իրենց լեզվում։ Այդպիսի փաստերը ծառայում են, որպես՝ ավելորդ ապացույց և հաստատում են այն, որ հին Կովկասի մշակութային աշխարհը ապագայում՝ քաղաքակրթությունում առաջ անցավ այդ ժամանակի կիսավայրենի հունական ցեղերին և ապրեց ընդհանուր՝ բարձր կրթված Արևելքի կյանքով՝ փարավոնների և բաբելոնյան թագավորությունների դարաշրջանում։

Մի գուցե, աստվածաշնչյան պատմությունը նոյան տապանի մասին, կանգ առած Արարատի գագաթին՝ պատմական ճշմարտության թաքնված հատիկն է. սա՝ հիշողությունն է այն եզակի դերի, ինչպիսին խաղացին «Արարատյան թագավորությունները» (նույնպես աստվածաշնչյան տերմին է) նախորդ /Ք. Ա. 3-րդ և 2-րդ/ հազարամյակներում։ Ըստ Աստվածաշնչի ներկայացման՝ ողջ մարդկային ցեղը նորից սկիզբ է առել Արարատի Երկրից և, հետևաբար, այդտեղից տարածվեց ողջ երկրային քաղաքակրթությունը։ Հրեական պատմիչները, այդպես ձևափոխված քաղդեական ավանդությունը համաշխարհային ջրհեղեղի մասին, պետք է որ հիշեն, որ մի ժամանակ, դեպի նրանց՝ Արարատից է ծագել գիտելիքի լույսը, որ այդտեղից են նրանք սպասել շիտակ գիտությունները և արվեստները ու ճշգրիտ կյանքի դասերը։ Արարատի շուրջը հիմնավորված ժողովուրդները, ներկայացան հին հրեաներին, որպես ամենալուսավորյալը՝ բոլոր մյուսների մեջ։

Ապագա հետազոտությունները, իհարկե, լույս կսփռեն հին Կովկասի կյանքի գիտության և կենցաղի վրա։ Սակայն այժմ մենք արդեն իրավունք ունենք ներկայացնել այդ կյանքը՝ բարդ և նուրբ։ Կովկասը շնչել է միասնական շնչառությամբ՝ իրեն շրշապատող ժողովուրդների հետ միասին։ Այն օրերին, երբ Ահամեմնոնը թալանելով հին Միկենի հարստությունը ահեյցիների վայրի բազմությունը տարավ Տրոյայի վրա, դա էգեյացիների վերջին ամրոցն էր,- Վանի թագավորության բնակիչները պետք է, որ ցավալի տագնապով որսային՝ անողոք պայքարի մասին այդ լուրը, որը սպառնում էր ամբողջ ազգակից մշակույթի կործանմանը... Ավելի ուշ, երբ հաբեթների թագավորությունը ընկավ փյուռիգացիների հարվածներից, եգիպտական քրմերը, իրենց հազարամյա տաճարների լռության մեջ, պետք է որ երկյուղով տեսնեին հարազատ երկրի դժբախտ ճակատագիրը, որը և լրանալու էր մոտ ապագայում՝ Եգիպտոսը նույնպես ընկավ, պարսիկների կործանարար հարձակումներից։

Ք. Ա. 1-ին հազարամյակի կեսերին, արդեն երկրի երեսին չմնաց՝ մարդկային հնագույն մշակույթի և՝ ոչ մի կոթող, դրանք բոլորը կամ կործանվեցին կամ էլ ստրկացվեցին բարբարոս նվաճողների կողմից՝ էգեյացիները՝ էլլինների, Եգիպտոսը՝ պարսիկների, հաբեթները՝ փյուռիգացիների, էտրուսկները՝ հռոմայեցիների, հեռավոր Կենտրոնական Ամերիկայում՝ մայերը՝ նագուա (ացտեկների) ցեղերի կողմից։ Հաբեթների մշակույթի տարրերը պահպանվեցին հայ ժողովրդի նորից ձևավորվող մշակույթում։ Առանձնացնելով այդ տարրերը, բացահայտելով դրանց համաշխարհային նշանակությունը, ցույց տալ դրանց կապը մյուս հնագույն մշակույթների հետ, դրանց դերը՝ մարդկության մշակուտային զարգացման հետագա փուլերում, ընդհուպ մինչև ժամանակակից եվրոպական քաղաքակրթությունը, սա է՝ հայ ժողովրդի պատմաբանների վեհանձն խնդիրը։

 

Սկզբնաղբյուր՝ Բրյուսով Վ. Յ. «Սֆինքսները և վիշապները (Հին Կովկասի մշակույթի մի քանի հատկանիշները)», 1916թ.
Տես՝ Վահանյան Գ.Ա. «ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒՈՅԱՆ ՔԱՐԵ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆԸ»: Գրքի էլեկտրոնային տարբերակ:
Տես՝ Հայ մշակույտի գրադարան Hayknet.