Հայաստանի քաղաքական կուսակցությունների
ու
կազմակերպությունների կայքէջերի գնային արժեքն
ըստ MysiteCost.com-ի առ 18.11.2011թ-ի
Նախաբան
Գիտելիքի տնտեսության, ցանցային տնտեսության, էլեկտրոնային կառավարման և էլեկտրոնային ժողովրդավարության զարգացման պայմաններում մեծանում է պետության վիրտուալ ռեսուրսների, էլեկտրոնային ԶԼՄ-ների և ցանցային հասարակության դերն ու կարևորությունը: Ոչ նյութական ակտիվների կապիտալիզացիայի կառավարումը, չափագրումը և գնահատումը, որոնց թվին են պատկանում hամացանցային պորտալները և կայքերը, նրանցում տեղադրված որակյալ, տեղեկատվությունը թույլ կտան արդյունավետ կերպով բարձրացնել երկրի մրցունակությունը, կապահովեն բարձր տնտեսական և սոցիալական ցուցանիշներին հասնելու ապագա հաջողությունը:
Այս դեպքում, ցանցային հասարակությունում ոչ նյութական ակտիվների վերարտադրության կարեւորությունը (մտավոր սեփականություն, ծրագրային ապահովում, ապրանքային նշան, ապրանքանիշ, իմիջ, հեղինակություն, հետադարձ կապ և այլն), սկսում է գերազանցել նյութական, դրամական ցուցանիշների արժեքը (ֆինանսական, նավթոգազային և այլն): Ժամանակի ընթացքում ինտելեկտուալ կապիտալի կառավարման մոդելը կխաղա գերիշխող դեր պետական կառավարման մեջ կյանքի որակի հուսալի աճի, կայուն տնտեսական զարգացման, ավելացված արժեքի աճի, մշակույթի, ազատության և ինքնակառավարման առաջընթացի ապահովման նպատակով:
Մենք իրականացրել ենք Հայաստանի քաղաքական կուսակցությունների ու կազմակերպությունների կայքէջերի համեմատական գնահատում (Աղյուսակ 1): Հետազոտությունն իրականացնելիս օգտվել ենք MysiteCost.com-ի (Google) հնարավորություններից, Կայքի գնահատման նպատակով կայքի հասցեի ներդրմամբ հաշվարկվում է կայքի գինը` հաշվի առնելով մի շարք ցուցանիշներ` այցելուների քանակը, օրական եկամուտը, Alexa վարկանիշը, Google page rank, Google-ի հետադարձ հղումները, Yahoo-ի հետադարձ հղումները, DMOZ-ի առկայությունը, այցելուների քանակն ըստ երկրների և այլն:
Ներկայացնում ենք Ռուսաստանի Դաշնության քաղաքական կուսակցությունների կայքէջերի արժեքի գնահատման համեմատական ցուցանիշներ (Աղյուսակ 2):
Պրոֆ., տ.գ.դ. Գ. Վահանյան
Հայաստանի քաղաքական կուսակցությունների
ու կազմակերպությունների կայքէջերի գնային արժեքն ($)
ըստ mysitecost.com առ 18.11.11թ-ի
Ուսումնասիրված 17 ՀՀ քաղաքական կուսակցություններից և կազմակերպություիններից առաջին եռյակի մեջ են մտնում «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը ($4.327), «Պահպանողական» կուսակցությունը ($3.198), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ($2.908):
Առաջին ռեյտինգային տասնյակում են նաև «Միացյալ Ազատական Ազգային» կուսակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, «Սոցիալ Դեմոկրատական Հնչակեան» կուսակցությունը, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, «Հայաստանի Հայ–Արիական» կուսակցությունը, «Ժառանգություն» կուսակցությունը, «Ազգային ժողովրդավարական» կուսակցությունը:
Եռյակին սերտ ներառված են կայքէջեր, որոնք ունեն $1000-ից ցածր արժեք` «Հայաստանի Քրիստոնեա–Դեմոկրատական Միություն» կուսակցությունը, «Ազգային Ինքնորոշման Միավորում» կուսակցուցյունը, «Ազատամարտի վետերանների միություն» կուսակցությունը:
ՀՀ քաղաքական կուսակցությունների և կազմակերպությունների 17 կայքերից 9-ն ունեն $2000ից բարձր արժեք, 7-ը` $1500-ից ցածր արժեք:
ՀՀ 17 քաղաքական կուսակցությունների և կազմակերպությունների կայքերի ընդհանուր արժեքը կազմում է $32,922: Համեմատության համար նշենք, որ ՌԴ կոմունիստական կուսակցության կայքէջի արժեքը կազմում է $56,249, «ЯБЛОКО» ռուսական միացյալ դեմոկրատական կուսակցության արժեքը` $28,224, «Справедливая Россия» կուսակցությանը` $15,748, «Единая Россия» կուսակցությանը` $13,597:
ՀՀ կուսակցությունների ու կազմակերպությունների
կայքէջերի |
|||
N |
Կուսակցություն |
URL |
Արժեքը $ |
1 |
Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
www.hhk.am |
4327 |
2 |
Պահպանողական կուսակցություն |
www.conservative.am |
3198 |
3 |
Բարգավաճ Հայաստան կուսակցություն |
www.bhk.am |
2908 |
4 |
Միացյալ Ազատական Ազգային կուսակցություն |
www.miak.am |
2796 |
5 |
«Օրինաց Երկիր» կուսակցություն |
www.oek.am |
2682 |
6 |
Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցություն |
www.hunchak.org.au |
2681 |
7 |
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն |
www.arf.am |
2206 |
8 |
Հայաստանի «Հայ–Արիական» կուսակցություն |
www.hayary.org |
2206 |
9 |
«Ժառանգություն» կուսակցություն |
www.heritage.am |
2111 |
10 |
Ազգային Ժողովրդավարական կուսակցություն |
www.ajk.am |
1747 |
11 |
Հայ Ազգային Կոնգրես |
www.anc.am |
1297 |
12 |
Միավորված Աշխատանքային կուսակցություն |
www.ulp.am |
1236 |
13 |
«Ազգային Միաբանություն կուսակցություն» |
www.amiab.am |
1123 |
14 |
«Հայկական համազգային շարժում» կուսակցություն |
984 |
|
15 |
«Հայաստանի Քրիստոնեա–Դեմոկրատական Միություն» կուսակցություն |
www.acdu.am |
912 |
16 |
Ազգային Ինքնորոշում Միավորում կուսակցուցյուն |
www.aimusd.org |
474 |
17 |
«Ազատամարտի վետերանների միություն» կուսակցություն |
www.veteran.am |
34 |
|
Միջին արժեքը |
|
1936,5 |
|
Ընդհանուր |
|
32922 |
ՌԴ 7 կուսակցությունների կայքէջերի գնային արժեքը ($) |
|||
N |
Կուսակցություն |
URL |
Արժեքը $ |
1 |
ՌԴ կոմունիստական կուսակցություն |
http://kprf.ru |
56249 |
2 |
«ЯБЛОКО» ռուսական միացյալ դեմոկրատական կուսակցության |
http://www.yabloko.ru |
28224 |
3 |
«Правое дело» կուսակցություն |
http://www.pravoedelo.ru |
27458 |
4 |
«ЛДПР» |
http://www.ldpr.ru |
17788 |
5 |
« Справедливая Россия» կուսակցություն |
http://www.spravedlivo.ru |
15748 |
6 |
« Единая Россия» կուսակցություն |
13597 |
|
7 |
« Патриоты России » կուսակցություն |
http://www.patriot-rus.ru |
6244 |
|
ՌԴ քաղաքական կուսակցություններ |
http://political-party.ru |
1833 |
Թեմային առնչվող այլ նյութեր`