на русском

Հայաստանի առևտրային բանկերի կայքէջերի գնային արժեքներն ըստ MysiteCost.com-ի առ 14.12.2011թ-ի

 

ArcaLer Scorecard-ը Հայաստանի բանկերի կայքէջերն ըստ MysiteCost.com գնահատման արժեքի հետազոտական նախագծի շրջանակներում ներկայացնում է տվյալներ 2011թ.-ի դեկտեմբեր ամսվա դրությամբ:

Հետազոտության թեման` Հայաստանի բանկերի կայքէջերի արժեքի գնահատումը:

Հետազոտության նպատակը` որոշել տեղեկատվական դաշտի քանակական և որակական պարամետրերը հետազոտության օբյեկտների համար:

Հետազոտության ընթացքը` մինչ 2011թ.-ի դեկտեմբերի 14-ը:

Հետազոտության մեթոդաբանությունը` զեկույցը պատրաստված է MysiteCost.com օնլայն-մեթոդի վերլուծության օգնությամբ, որի օգնությամբ էլ գնահատվել է կայքէջի արժեքն ըստ ($) մի շարք ցուցանիշների` այցելուների քանակի, օրական եկամուտի, Alexa-ի վարկանիշի, Google page rank-ի, Google-ի հետադարձ հղումների, Yahoo-ի հետադարձ հղումների, DMOZ-ի առկայության, այցելուներն ըստ երկրների և այլն վերլուծության հիման վրա: Աղյուսակներին վերաբերող դիտողությունները և եզրակացությունները կազմված են ArcaLer Scorecard-ի կողմից: Համեմատության համար ներկայացված են մի քանի արտասահմանյան բանկերի կայքէջերի արժեքները, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի և Հայաստանի Բանկերի միության կայքէջերի արժեքները:

 

Նախաբան

Գիտելիքի տնտեսության, ցանցային տնտեսության, էլեկտրոնային կառավարման և էլեկտրոնային ժողովրդավարության զարգացման պայմաններում մեծանում է պետության վիրտուալ ռեսուրսների, էլեկտրոնային ԶԼՄ-ների և ցանցային հասարակության դերն ու կարևորությունը: Նյութական ակտիվների կապիտալիզացիայի կառավարումը, չափագրումը և գնահատումը, որոնց թվին են պատկանում hամացանցային պորտալները և կայքերը, նրանցում տեղադրված որակյալ, տեղեկատվությունը թույլ կտան արդյունավետ կերպով բարձրացնել երկրի մրցունակությունը, կապահովեն բարձր տնտեսական և սոցիալական ցուցանիշներին հասնելու ապագա հաջողությունը: Այս դեպքում ցանցային հասարակությունում ոչ նյութական ակտիվների վերարտադրության կարեւորությունը (մտավոր սեփականություն, ծրագրային ապահովում, ապրանքային նշան, ապրանքանիշ, իմիջ, հեղինակություն, հետադարձ կապ և այլն), սկսում է գերազանցել նյութական, դրամական ցուցանիշների արժեքը (ֆինանսական և այլն): Ժամանակի ընթացքում ինտելեկտուալ կապիտալի կառավարման մոդելը կխաղա գերիշխող դեր պետական կառավարման մեջ կյանքի որակի հուսալի աճի, կայուն տնտեսական զարգացման, ավելացված արժեքի աճի, մշակույթի, ազատության և ինքնակառավարման առաջընթացի ապահովման նպատակով:

Մենք իրականացրել ենք Հայաստանի բանկերի կայքէջերի արժեքների ($) համեմատական վերլուծություն, չափումներ և գնահատում: Հետազոտությունն իրականացնելիս օգտվել ենք MysiteCost.com-ի (Google) մեթոդաբանությունից: Կայքի գնահատման նպատակով կայքի հասցեի ներդրմամբ հաշվարկվել է նրա գինը` հաշվի առնելով մի շարք ցուցանիշներ` այցելուների քանակը, օրական եկամուտը, Alexa վարկանիշը, Google Page Rank, Google-ի հետադարձ հղումները, Yahoo-ի հետադարձ հղումները, DMOZ-ի առկայությունը, այցելուների քանակն ըստ երկրների և այլն: Որպեսզի գնահատենք, թե ինչ հարաբերության վրա է գտնվում ինտերնետի հայկական հատվածի էլեկտրոնային կառավարման և էլեկտրոնային ժողովրդավարության մակարդակը և որակը (վիրտուալ կառավարում), համեմատության համար ներկայացնում ենք որոշ արտասահմանյան պետությունների առևտրային բանկերի կայքէջերի արժեքի գնահատման ցուցանիշները:

 

Հայաստանի առևտրային բանկերի կայքէջերի գնային արժեքները ($)

 

Հայաստանի ուսումնասիրված 23 կայքէջերից (աղյուսակ 1), ըստ արժեքի գնահատականի, առաջին եռյակում են, բացի Central Bank of Armenia ($34,714), հետևյալ կայքերը` HSBC Bank Armenia ($13,082), Ameriabank ($6,895), ProCredit Bank (4,611): Առաջին տասնյակում են նաև կայքէջեր, որոնք արժեն ավելի քան 3,3 հազ. ԱՄՆ դոլար` Converse Bank ($4,097), InecoBank ($4,096),  VTB Bank Armenia ($4,056), ACBA-CREDIT-AGRICOL BANK ($3,726), ArmSwissBank ($3,559), Ardshininvestbank ($3,342):

Վերջին եռյակում են կայքէջեր, որոնք ունեն $2,000-ից պակաս արժեք`  ArtsakhBank, UniBank, Mellat Bank:

23 բանկերի կայքերից 3 ունեն $6,000-ից բարձր արժեք և միջինից բարձր արժեք ($4,960), 11-ը` $3,000-ից պակաս արժեք:

 Հայաստանի բանկերի 23 կայքերի ընդհանուր արժեքը կազմում է $114,082: Համեմատության համար նշենք, որ արտասահմանյան կայքէջերի արժեքները (աղյուսակ 2) կազմում են. «Сбербанк России»`  $775,765, «Газпромбанк»` $54,808, «ВТБ банк»` $24,878, «Bank of America»` $19,208,693, «German Deutsche Bank»` $2,161,235, «French BNP Paribas»` $107,909:

Աղյուսակ 1

Հայաստանի բանկերի կայքէջերի գնահատման արժեքն ($) առ 14.12.2011г.

Հայաստանի բանկերը

URL

Արժեքը $

 

Central Bank of Armenia

www.cba.am

34714

1

HSBC Bank Armenia

www.hsbc.am

13082

2

Ameriabank

www.ameriabank.am

6895

3

ProCredit Bank

www.procreditbank.am

4611

4

Converse Bank

www.conversebank.am

4097

5

InecoBank

www.inecobank.am

4096

6

VTB Bank Armenia

www.vtb.am

4056

7

ACBA-CREDIT-AGRICOL BANK

www.acba.am

3726

8

ArmSwissBank

www.armswissbank.am

3559

9

Ardshininvestbank

www.ashib.am  

3342

10

Armenian Development Bank

www.armdb.com 

3280

11

Anelik Bank Co.LTD

www.anelik.am 

3110

12

BTA INVESTBANK

www.bta.am

2892

13

ArmEconomBank

www.aeb.am  

2845

14

Union of Banks of Armenia

www.uba.am 

2819

15

ARARATBANK

www.araratbank.am

2650

16

Byblos Bank Armenia

www.byblosbankarmenia.am

2496

17

Armbusinessbank

www.armbusinessbank.am

2344

18

AreximBank

www.areximbank.am

2169

19

Prometey Bank

www.prometeybank.am

2140

20

ArtsakhBank

www.ab.am

1885

21

UniBank

www.unibank.am 

1777

22

Mellat Bank

www.mellatbank.am

1497

 

Միջին արժեքը

 

4,960

 

Ընդհանուր

 

114,082

 

 

 

 

Աղյուսակ 2

Արտասահմանյան բանկերը

URL

Արժեքը $

1

Bank of America

BankofAmerica.com

19,208,693

2

German Deutsche Bank

www.deutsche-bank.de

2,161,235

3

French BNP Paribas

www.bnpparibas.com

107,909

Ռուսաստանի բանկերը

URL

Արժեքը $

1

Сбербанк России

www.sberbank.ru

775,765

2

Газпромбанк

www.gazprombank.ru

54,808

3

ВТБ

www.vtb.ru

24,878

 

Այլ նյութեր թեմային վերաբերող`

1.      Рейтинг стоимости ($) веб сайтов банков Армении на 01.11.2010г., ArcaLer-Hayknet, 23.11.2010.

2.      Средняя стоимость сайтов армянских банков составляет около $8 тыс., АРКА, 03.12.2010.

3.      Государство и сетевое сообщество"Виртуальная Армения", ArcaLer-Hayknet, 18.11.2010.

4.      Виртуальные технологии менеджмента (системотехника электронного управления). Монография. Ереван, «Нжар», 2005.

 

© ArcaLer-Hayknet, 2011