ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐԱՐԵՐԻ (ՆՇԱՆԱԳՐԵՐԻ) ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԽՄԲԱԳԻՐ

Գրիգոր Վահանյան
http://www.iatp.am/ara/sites/gaghap/garap-bar

Գրի պատմության մեջ կարևորագույն տեղ են գրավում գաղափարագրերը կամ նշանագրերը։ Գաղափարագրերի ստեղծումից դեռևս հազարավոր տարիներ առաջ գոյություն ունեին ժայռապատկերները, որոնք հարուստ «բառարան» են հանդիսացել միջնադարյան հայկական գաղափարագրերի ստեղծողների համար։Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գաղափարագրերի հիմքը ժայռապատկերներն են։Եվ ոչ միայն հայերեն գաղափարագրերի, այլ նաև հեթիթերենի, եգիպտերենի և հնդկերենի։

Առաջին անգամ ստեղծված է հայկական գաղափարագրերի համակրգչային խմբագիր, որը թույլ է տալիս նախագծել, համեմատել, վերլուծել և խմբագրել գաղափարագրեր, նշանագրեր, կազմել նախադասություններ։Հնարավոր է գիտականորեն վերլուծել տարբեր տարածաշրջանների և ժողովուրդների ժայռապատկերների, գաղափարագրերի, նշանագրերի, այբուբենների տառատեսակների, մանրանկարների, տարազների, զարդանախշերի լեզվամտածողական օրինաչափությունները և զարգացումները, հայտնաբերել նրանց ակունքները։Խմբագիրը կարող է օգտագործվել որպես ուսումնական ձեռնարկ։

Նախագծում մասնակցել են՝ Վահան Բլեյանը, Լիլիթ Քոչարյանը և Վահան Վահանյանը։

Գրականություն

  1. Vahanyan G., Bleyan V., Kocharian L., Vahanyan V. The Rock Arts of the Armenian Elevation are the Primary Source of the Armenian, Egyptian, Indian and Hettitian Ideograms (Hieroglyphs). The RASI 2004 International Rock Art Congress, The Tenth Congress of IFRAO, 28 November - 2 December 2004, Agra, India
  2. Vahanyan G., Stepanyan A. Prehistoric art in Armenia: new discoveries, new interpretations and new methods of research. XXI Valcamonica Symposium 2004 "Prehistoric And Tribal Art: New Discoveries, New Interpretations, New Research Methods", Darfo Boario Terme (BS), September 08-14, 2004, Italy.
  3. Vahanyan G., Stepanyan A. Searches for the Heritage of Protocivilization. ArtePreistorica. Rock Art Review, http://www.artepreistorica.it, Oct. 2003, Italy.
  4. Մելիք-Բախշյան Ս. Հայկական հնագրություն, Երևանի Համալսարանի հրատարակչություն, Երևան, 1987:
  5. Աբրահամյան Ա. Երևան 1973 Հայոց գիր և գրչություն, Երևանի Համալսարանի հրատարակչություն, Երևան, 1973:

Նկար 1. Հայկական գաղափարարերի (նշանագրերի) համակարգչային խմբագիր

[անգլերեն, ռուսերեն]